Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօրվա ժամանակակից իրավիճակում կան գործող ռազմական գործողություններ, որտեղ շատ հարաբերական է օդը փակված լինելու երևույթը, քանի որ աշխարհում կան ժամանակակից հակաօդային պաշտպանություն ունեցող երկրներ, որոնց չի հաջողվել ամբողջությամբ օդ ասվածը փակել: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Իհարկե ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումների մեջ մեծ ուշադրություն պիտի հատկացվի և հակաօդային պաշտպանությանը, և հակահրթիռային պաշտպանությանը, և իհարկե ԱԹՍ պաշտպանությանը, բայց սա մեկ հարվածով լուծվող խնդիր չէ, սա բավականին երկարաժամկետ լուծվող խնդիր է»,- ասաց նախարարը:
Պապիկյանը նաև նշեց, որ Ադրբեջանի կողմից որևէ զորաշարժ տեսանելի չէ: