Մասկը շնորհավորել է հրթիռի հաջող մեկնարկի կապակցությամբ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը X սոցիալական ցանցում շնորհավորել է իր մրցակցին՝ Blue Origin ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին՝ New Glenn հրթիռի հաջող առաջին արձակման առթիվ։
«Շնորհավորում եմ առաջին փորձից ուղեծիր մտնելու կապակցությամբ»,- գրել է Մասկը։
New Glenn հրթիռը արձակվել է այսօր՝ Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի LC-36 տիեզերակայանից։ Հրթիռը դուրս է բերել Blue Ring փորձարկման սարքը, որը կարող է տեղափոխել մինչև 3 տոննա բեռ։ Ուղեծրային առաքելությունը պետք է տևի 6 ժամ:
Ավելի վաղ Blue Origin-ը մի քանի անգամ հետաձգել էր New Glenn հրթիռի առաջին արձակումը։
New Glenn երկփուլանի հրթիռի բեռնատար հզորությունը հասնում է 45 տոննայի։
16 Հունվար, 2025 23:29
627
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ
25 Նոյեմբեր, 2024 03:17
Նոր դարաշրջան. Իլոն Մասկի SpaceX-ը հաջողությամբ տիեզերք է ուղարկել առաջին մասնավոր զբոսաշրջիկին (լուսանկարներ)
12 Սեպտեմբեր, 2024 21:17
Իլոն Մասկի կարողությունը երկրորդ անգամ գերազանցել է 300 միլիարդ դոլարի շեմը՝ նա կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է
04 Հունվար, 2022 19:09