Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

TikTok հարթակը վերականգնել է ԱՄՆ օգտատերերի սպասարկումն այն բանից հետո, երբ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգելու է սոցիալական ցանցի արգելքը ԱՄՆ-ում։ Այս մասին ընկերությունը հունվարի 19-ին հայտնել է իր X-ի էջում։

«TikTok-ը ծառայության վերականգնման գործընթացում է։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նախագահ Թրամփին մեր ծառայություններ մատուցողներին անհրաժեշտ հստակություն և հավաստիացումներ տալու համար, որ նրանք չեն ենթարկվի որևէ տույժի՝ ավելի քան 170 միլիոն ամերիկացիներին TikTok-ին տրամադրելու և ավելի քան 7 միլիոն փոքր բիզնեսի զարգանալ թույլ տալու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հարթակը նաև երախտագիտություն է հայտնել Թրամփին՝ հունվարի 20-ին իր երդմնակալության արարողությունը հեռարձակելու հնարավորություն տալու համար։

250