Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

236 տարի առաջ Ջորջ Վաշինգտոնը դարձավ Միացյալ Նահանգների առաջին նախագահը, և այդ ժամանակից ի վեր ամերիկացի առաջնորդների երդմնակալության արարողությունը դարձել է կանոնավոր իրադարձություն, որը գրավում է ողջ աշխարհի ուշադրությունը։

Այս տարի հունվարի 20-ին իր երդմնակալության ժամանակ Դոնալդ Թրամփը, իհարկե դադարից հետո, երկրորդ անգամ կդառնա Միացյալ Նահանգների նախագահ, և միակը Գրովեր Քլիվլենդից հետո (որը ղեկավարում էր երկիրը 19-րդ դարի վերջին), ով կարողացավ կրկին վերնընտրվել:

«Ամեն ինչ կսկսվի վաղվանից։ Վաղը շատ կզվարճանաք հեռուստացույց դիտելով»,-  նախօրեին արարողությունը մեկնաբանել էր նորընտիր նախագահը։

Ցուրտ եղանակի պատճառով Թրամփը ուրբաթ օրը հայտարարեց, որ ցուրտ եղանակի պատճառով երդմնակալությունը կանցկացվի ԱՄՆ Կապիտոլիումի ռոտոնդայի ներսում, ոչ թե դրսում, ինչպես ընդունված է, իսկ արարողությունը և շքերթը ուղիղ եթերով կհեռարձակվեն Վաշինգտոնի Capital One Arena-ից: Երկուշաբթի սպասվում է ավելի ցուրտ եղանակ, քան կիրակի օրը, կա ձյան տեղումների մեծ հավանականություն։ Վերջին անգամ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության արարողությունն է ցածր ջերմաստիճանի պատճառով տեղափոխվել փակ տարածք՝ 1985 թվականին:

Երդմնակալության օրը սկսվում է Սուրբ Ջոնս եկեղեցում առավոտյան ժամերգությամբ, որին կհաջորդի Սպիտակ տանը Բայդենների հետ ավանդական թեյախմությունը։

Թրամփը ձեռքը կդնի Աստվածաշնչի վրա և կարտասանի 35 բառից բաղկացած նախագահական երդումը՝ խոսք տալով պահպանել Միացյալ Նահանգների Սահմանադրությունը։

Երկուշաբթի երեկոյան տեղի կունենա երդմնակալության երեք պաշտոնական պարահանդես։ Նշենք, որ 2009-ին Օբաման անցկացրել է 10 պարահանդես, իսկ 1997-ին Քլինթոնը՝ 14:  2021 թվականին Բայդենը համաճարակի պատճառով նրանցից ոչ մեկին չի մասնակցել։

Թրամփը պատմության մեջ ամենատարեցն է, ով ստանձնել է նախագահի պաշտոնը՝ 78 տարեկան 220 օրականում: Նա հինգ ամսով ավելի մեծ է, քան Բայդենը 2021 թվականին երդման արարողության ժամանակ։

371