Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում հանդիպումից հետո ասել է, որ Թուրքիան կարող է բանակցություններ վարել «խոշոր խաղացողների» միջև իր տարածքում և վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։
Ինչպես հաղորդում է սլովակյան Teraz հարթակը, Ֆիցոն ընդգծել է, որ Բրատիսլավան «չի ձգտում գագաթնաժողով կազմակերպել, այլ ավելի ցածր մակարդակներում խաղաղ միջոցառումներ է անցկացնում»։ Սլովակիայի վարչապետը կարծում է, որ բարձր մակարդակի խաղաղության բանակցությունները պետք է տեղի ունենան մի երկրում, «որը բացարձակապես չեզոք է այս հարցում և կապ չունի Միջազգային քրեական դատարանի հետ»։
Ավելի վաղ Ֆիցոն ասել էր, որ Սլովակիայի ներկայիս կառավարությունը երբեք չի աջակցի Սլովակիայի զորքեր ուղարկելուն Ուկրաինա և չի նպաստի Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քանի որ դա կբերի երրորդ համաշխարհային պատերազմին։