Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խնդիրն այն է, որպեսզի սահմանազատման ընթացքը չկասեցվի։ 2024 թվականին ամենաէական ձեռքբերումը այն է, որ մենք մեկս մյուսի վրա չենք կրակել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ամեն մի խաղաղ օր պետք է ճիշտ օգտագործել՝ բանակի հիմքերն ամրացնելու և մեկս մյուսին հանդուրժելու տեսանկյունից։

«Այսօրվա խորհուրդը պետք է լինի միավորող։ Այն հիմքերը, որ դրվել են 1990-ականներին և 1994 թվականին, դարձել են հակառակորդին հրադադարը պարտադրելու հիմք»,- ընդգծել է Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով վերջին հաշվով 2024 թվականի ամենաէական, ձեռքբերումը այն է, որ երկու կողմերը չեն կրակել միմյանց վրա․ « Բամեն մի խաղաղ օրը մենք ճիշտ ենք, լա՞վ ենք օգտագործել նույն բանակի հիմքերը ավելի ամրացնելու տեսանկյունից, մեկս մյուսին հանդուրժելու տեսանկյունից: Չէ:

Այսօրվա խորհուրդը միավորող խորհուրդ պետք է լինի, որի հիմքերը  դրվել է 90-ականներին: Մենք բանակի հաղթանակների համար պարտական ենք մեր ժողովրդին, բոլորին, որ մեր ժողովուրդը, զրկանքները կրելով, տվեց հնարավորություն, որպեսզի այդ բանակը կերտի հաղթանակներ:

Ինչից ինչ ունեցանք և հետո ինչից ինչ դարձանք և հետո բնականաբար ճոճանակը շարժվել է տարբեր ուղղություններով, այսօր մենք այդ ճոճանակի շարժը պետք է բարձրացնենք դեպի վերև ի նպաստ մեր երկրի անվտանգության»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը բանակաշինության գործում շեշտը դնում է մոբիլ փոքր խմբերի վրա, նա ասաց, որ Հայաստանը եւս դրա վրա է շեշտը դնում. «Այսպես ասենք, ժամանակակից բանակները հատուկ նշանակության, տրամաբանության մեջ գործող բանակներ են՝, անկախ նրա մեծությունից, թվաքանակից: Այսինքն փոքր կառույցներ՝ մեծ խնդիրներ լուծելու համար Դա նշանակում է պետք է ունենալ ժամանակակից սպառազինություն և դա կիրառելու համար լավ գիտելիքներ ունեցող զինվորականություն։ Դա է մեր նպատակը, դա է մեր քաղաքականությունը, որը մենք քայլ առ քայլ փորձում ենք դարձնենք իրականությանը։ Դա շատ բարդ ճանապարհ է, որ մենք հիմա անցնում ենք, որովհետև 44-րդ պատերազմից հետո մենք արձանագրեցինք, թե որտեղ ենք կանգնած եղել պատերազմից առաջ և ուր պետք է հասնենք, որպեսզի հեռու պահենք հնարավոր բոլոր պատերազմները, եթե այդպիսի ցանկություն ունենան մեր հակառակորդները»:

447