«Բարսելոնայի» 18-ամյա ֆուտբոլիստ Պաու Պրիմը տեղափոխվում է Կատարի «Ալ-Սադ»
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արաբական ակումբները գնալով սկսում են գրավել ոչ միայն Եվրոպայի հայտնի վետերաններին, այլև երիտասարդ տաղանդներին:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» 18-ամյա ֆուտբոլիստ Պաու Պրիմը տեղափոխվում է Կատարի ուժեղագույն «Ալ-Սադ» ակումբ։
Գործարքի ֆինանսական մանրամասները չեն բացահայտվում, սակայն հայտնի է, որ Պաու Պրիմը երկարաժամկետ պայմանագիր կկնքի կատարական ակումբի հետ։
Նշվում է, որ բանակցություններում միջնորդը «Բարսելոնայի» և «Ալ-Սադդի» նախկին գլխավոր մարզիչ Չավին է։
28 Հունվար, 2025 20:10
355