Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով՝ տեքստում չկա որևէ դրույթ միջանցքի մասին։

«Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում՝ երկկողմ պատրաստակամություն, այդ թվում՝ նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում»,- ասաց Միրզոյանը։

Արտգործնախարարը վերահաստատեց՝ համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտված են, տեքստը համաձայնեցված է։

«Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման և մեր շուրջ՝ Հայաստանի շուրջ տարածշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ», - ասաց Միրզոյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Հայաստանն առաւջարկում է հնարավորինս արագ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի և մյուս մանրամասների շուրջ։

216