
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը և հուսով է, որ այն շուտով կստորագրվի։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, ասվում է կազմակերպության քարտուղարության հաղորդագրության մեջ։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Մենք հույս ունենք, որ փաստաթղթը հնարավորինս շուտ կստորագրվի և ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում»,- ասված է հաղորդագրությունում»։