Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն  ավարտել է իր այցը Մոսկվա և արդեն մեկնել Բաքու՝ տեղեկանում ենք Flightradar հարթակի տվյալներից։ Ծառայության քարտեզում երևում է, որ ինքնաթիռը Վնուկովոյից օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով 1:54-ին և շարժվել դեպի հարավ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 4:30-ին ինքնաթիռը վայրէջք  է կատարել Բաքվի միջազգային օդանավակայանում։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հինգշաբթի ժամանել էր Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահի հետ։ 

Մոսկվա կատարած այցի ընթացքում նա այցելել է ԱՄՆ դեսպանատուն։ Հատուկ բանագնացն այնտեղ անցկացրել է մոտ մեկ ժամ, որից հետո շնորհակալական ելույթ է ունեցել։

 

445