Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին տեղեկություն է տարածել նաև Կրեմլի մամուլի ծառայությունը։

Այնտեղ մասնավորապես նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի հաստատման ավարտի և այս կարևոր փաստաթուղթը ստորագրելու Երևանի պատրաստակամության մասին։

Վլադիմիր Պուտինն այս կապակցությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում  է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման։

«Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա»,- ասված է հայտարարությունում։

Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման որոշ հարցերի։

Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։

386