Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Սինգապուրի Հանրապետության ներքին գործերի և ազգային զարգացման հարցերով պետնախարար Մուհամմադ Ֆայզալ Իբրահիմի հետ։ Քննարկվել են երկու երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ մշակված ռազմավարություններն ու առանձնահատկությունները, մատնանշվել են համագործակցության հնարավորությունները։

ՆԳ նախարարի տեղակալը նաև հանդիպել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Սահմանների կառավարման ստորաբաժանման ղեկավար Սիրի Բյունի և Եվրոպայի, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գործառնությունների բաժնի պետ Ջերեմի Միլսոմի հետ։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեքստում կողմերը քննարկել են ուղևորների և բեռների ստուգման մեթոդների կատարելագործման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այս ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդման հարցեր։


Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը։

114