
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսական կողմը ծանոթացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կուրսկի մարզում շրջափակված հայտնված ուկրաինացի զինվորների կյանքը խնայելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք ծանոթացել ենք ԱՄՆ նախագահ պարոն Թրամփի այսօրվա կոչին՝ խնայել ուկրաինական բանակի զինծառայողների կյանքը, որոնց որոշ հատվածներ արգելափակված են ռուսական զորքերի կողմից Կուրսկի մարզի ուկրաինական զինված ուժերի ներխուժման գոտում։ Պարոն Թրամփի կոչն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է Ուկրաինայի ղեկավարության հրամանն իր զինվորականներին՝ վայր դնել զենքերը և հանձնվել։ Այդ դեպքում մենք երաշխավորում ենք նրանց կյանքն ու արժանապատիվ վերաբերմունքը։ Մենք ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ուկրաինացի զինյալները բազմաթիվ հանցագործություններ են կատարել ներխուժման գոտում քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Այդ գործողությունները՝ ըստ ՌԴ օրենսդրության, համարվում են ահաբեկչություն»,- ասել է նա։