Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ 30-օրյա հրադադարը «ոչ այլ ինչ է, քան ժամանակավոր հանգիստ ուկրաինացի զինվորականների համար»։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ВГТРК-ի հաղորդավարուհի Օլգա Սկաբեեւային։

Ուշակովն ասել է, որ ռուսական դիրքորոշումը հնչեցրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցի հետ հեռախոսազրույցում, որը նրան պատմել է Ջիդդայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների արդյունքների մասին։

Նա նշել է, որ Ռուսաստանը ձգտում է հակամարտության երկարաժամկետ կարգավորման՝ հաշվի առնելով Մոսկվայի շահերը։ «Ինձ թվում է, որ այս իրավիճակում ոչ մեկին պետք չէ խաղաղ գործողությունների իմիտացիա»,- ընդգծել է նախագահի օգնականը։

142