ՀՀ դեսպանը, ռազմական կցորդը և Չեխիայի ԳՇ պաշտոնյան տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 21-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեխիայի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Միրոսլավ Հլավաչին է ներկայացրել Չեխիայում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Կարեն Մուրադյանին (նստավայրը՝ Բեռլին):
Ինչպես հայտնել են դեսպանությունից, Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը շնորհավորել է ՀՀ ռազմական կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։
Նույն օրը հավատարմագրման հանդիպումներ են կայացել նաև Չեխիայի Գլխավոր շտաբի արտաքին գործունեության գծով տնօրեն Յան Հուսակի և Չեխիայի ՊՆ արտաքին համագործակցության վարչության պետ Սիմոնա Բուչիլովայի հետ:
29 Հունվար, 2025 22:13
479
Քննարկվել են հայ-չեխական համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
04 Ապրիլ, 2025 11:10
ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են չեխ խորհրդարանականներին
18 Մարտ, 2025 17:04
Ալեն Սիմոնյանը և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահը քննարկել են խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր
17 Մարտ, 2025 16:47