Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հունիսի 9-ին Լոնդոնում տեղի կունենան Չինաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները: Օրակարգում են առևտրային հարցեր:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնի թիմը ներկայացնում են Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լութնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը:

«Հանդիպումը պետք է լավ անցնի»,- եզրափակել է Թրամփը:

Հունիսի 4-ին ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ, քննարկել վերջերս կնքված առևտրային գործարքի նրբությունները։ Սի Ծինփինը նշել է, որ Վաշինգտոնը պետք է չեղարկի Չինաստանի դեմ ձեռնարկված բացասական քայլերը։ Նա Թրամփին հրավիրել է Չինաստան: Սպիտակ տան ղեկավարն էլ իր հերթին Սիին է հրավիրել Վաշինգտոն:

ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո Վաշինգտոնը և Պեկինը փոխադարձաբար բարձրացրել էին առևտրային մաքսատուրքերը։ Մայիսին Շվեյցարիայում երկու երկրի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել, ինչից հետո մաքսատուրքերը կրճատվել են։

134