Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուզում եմ իմանալ՝ ոլորտային վերլուծություն անո՞ւմ եք, թե ով ինչ դիրք է գրավում շուկայում, ինչքանով է համապատասխանում իրականությանը, որը որ գոյություն ունի, որպեսզի հասկանանք այդ շրջանառությունը ոնց է փոխվել և ով ինչ դիրք է զբաղեցրել ոլորտում։ Նման հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին։

Բացի այդ, Սուքիասյանը փորձեց հասկանալ, թե ինչպես է գնահատվում այսօր ստվերը երկու ուղղությամբ․ առաջինը՝ արտադրական հզորությունները, որ գնում են իրացման, իսկ երկրորդը՝ աշխատողների թվաքանակը, ավելի հստակ, թե աշխատավարձի հետ կապված ինչ ստվեր կա և որ ոլորտներում։

Սուքիասյանը ողջունեց այն փաստը, որ Հակոբյանը հասկացավ Լարսի հետ կապված հարցը, որովհետև, ըստ պատգամավորի, բոլորի նպատակը պետք է լինի Հայաստանի շահը և ինչպես անել, որ ավելի հզորացնեն հայկական ապրանքների շրջանառությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

319