Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հիշում եք,  որ բարձր տեխնոլոգիաների մասին օրենք ընդունվեց, ռելոկանտների մասին, որտեղ ասվում էր, որ ուղիղ 2026թ․-ի հունվարի 1-ից կվերադարձվի հարկի x կտորը, 2025 թվին՝ նույնպես. դա ֆիզակական անձի եկամտահարկն է, մենք ինչ գործիք ունենք սա հասկանալու համար, քանի որ շատ ռելոկանտներ մեզ ասում են, որ նրանց տեղյակ չեն պահում»,- այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Այստեղ նկատառում արվեց, որ ըստ օրենքի՝ 2025թ․-ին վերադարձվելու է գործատուին, 2026-ին՝ ռելոկանտին։

Նա նաև հիշեցրեց, որ դիմել է նախարարությանը, որ իրեն 10 օրվա ընթացքում տան տվյալներ, թե վերջին 3 տարվա ընթացքում այն գումարները, որոնք տվել են կազմակերպություններին, դրանց արդյունքում քանի աշխատատեղ է ավելացել, ինչքան շրջանառություն է ավելացել, ինչքան հարկեր, որովհետև դա պետությունն է տալիս, իսկ Ֆինանսների նախարարությունը, եթե մի տեղ մի արտոնություն է տալիս, դա վերահսկելի պետք է դառնա։

Մանրամասները՝ տեսանյութում։

273