Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական փոփոխությանը:
ՀՀ կառավարության ղեկավարը նկատել է․
«Գաղափարախոսությունը փոխվում է դեպի հետևյալը․ ՀՀ-ն ինքն է բարձրագույն ազգային նպատակը, և Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել։ ՀՀ-ն ոչ թե միջոց է այլ նպատակների հասնելու համար, այլ ՀՀ-ն ինքն է նպատակը, և հետևաբար շատ կաևոր է կենտրոնանալ ՀՀ գործառութային նշանակության խնդրի վրա, այստեղից էլ հետևում է որ ՀՀ-ի գործառութային նպատակը հետևյալն է՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու երջանկությունը։
Եթե ամերիկյան տրամաբանությամբ ձևակերպելու լինենք այս տրանսֆորմացիան, կարող ենք համեմատել իզոլացինիզմի հետ»։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այդ տրանսֆորմացիան տեղի է ունենում Հայաստանի անցած ճանապարհի բերումով․ «Ցավոք, մենք այս անհրաժեշտության մասին նախկինում չենք էլ մտածել՝ որպես Կառավարություն, քաղաքական միավորում, որվհետև մենք այդ նույն գաղափարախոսության կրողն ենք եղել»։
Իսկ թե ինչո՞ւ պետք է իրականացնել գաղափարախոսության փոփոխությունը, ըստ վարչապետի, որովհետև դա այն գաղափարախոսությունն է միայն, որ Հայաստանի լինելության շանսն է տալիս։
«Իհարկե, եթե այս գաղափարախոսությունը որդեգրած լինեինք ավելի վաղ, գուցե թե ավելի մեծ երաշխիքներ կլիներ, որ այդ գաղափարախոսությունը կապահովի Հայաստանի լինելությունը, բայց դա արդեն մտավարժանքի և հետահայաց վերլուծության թեմա է»,- ասել է նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։