Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։


«Գործող կարգավորումներով ունենք հետևյալ պատկերը՝ սոցիալական կրեդիտ ասվածի մեջ՝ առողջապահության և կրթության ոլորտում: Առողջապահությունը վերաբերում է առողջապայության ապահովագրության փաթեթներին,  մենք հիմա մշակում ենք փոփոխությունների նախագիծ, որտեղ ավելանալու է նաև ատամնաբուժական ծառայությունը»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե սոցիալական ծախսերի կոնկրետ որ դեպքերում է հնարավոր հետվճար ստանալ:

Անդրադառնալով կրթության հետվճարին՝ Հակոբյանն ասաց, որ խոսքը մանկապարտեզ, միջնակարգ, բուհական և հետբուհական մակարդակների մասին է. «Այսինքն՝ բոլոր մակարդակների կրթության գծով վճարները ներկայումս փոխհատուցման ենթակա են: Ինչ վերաբերում է խմբակներին՝ սպորտային, երաժշտական, արվեստի և այլն, որոնց մասին պարբերաբար խոսում ենք, դրանք ներկայումս մշակման փուլում են և շատ կարճ ժամանակահատվածում Կառավարության կողմից կընդունվեն ու կգործարկվեն»: 

Մանրամասները՝ տեսանյութում

191