Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով: Մասնավորապես․
- 2025 թվականի մարտի 1-ից դրոշմավորվելու են գազավորված և ոչ ալկոհոլային ընպելիքները, մակարոնեղենը, թեյը և սուրճը, կենդանական և բուսական յուղերը, շոկոլադը և կակաո պարունակող սննդամթերքը, պահածոյացված մթերքը, գարեջուրը և գարեջրային խմիչքները.
- 2025 թվականի հունիսի 1-ից՝ կաթնամթերքը, մսամթերքը, երշիկեղենը և կենդանիների կերը.
- 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նավթավերամշակման արտադրանքը, ներկանյութերը, լաքերը և չորարները.
- 2026 թվականի հունվարի 1-ից՝ դեղերը, վիտամինները, օծանելիքը, կոսմետիկան, հիգիենայի և խնամքի միջոցները։
Միաժամանակ, արտադրող և ներմուծող ընկերությունները կամավոր կարող են նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացն սկսել ավելի արագ` մինչև սահմանված ժամկետները:
Հիշեցնենք, որ Հայաստանում 2023 թվականից նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը՝ մարտի 15-ից, ալկոհոլային ապրանքները՝ հոկտեմբերի 15-ից, փաթեթավորված խմելու ջուրը՝ 2024 թվականի մայիսի 1-ից։
06 Փետրվար, 2025 19:37
556
COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությունը
18 Հոկտեմբեր, 2026 21:38
ՊԵԿ-ը 2026 թվականի սեպտեմբերին հայտնաբերել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 316 դեպք
16 Հոկտեմբեր, 2026 15:02
ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք
14 Հոկտեմբեր, 2026 16:26