«Ինտերը» խոշոր հաշվով պարտվել է «Ֆիորենտինային»
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրից հետաձգված խաղում երկրի գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է «Ֆիորենտինային»:
Դուբլ է գրանցել հարձակվող Մոյզե Քինը, մեկ գոլ էլ խփել է պաշտպան Լուկա Ռանիերին:
«Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 69-րդ րոպեին:
Ինձագիի գլխավորած թիմը 51 միավորով երկրորդն է և երեք միավոր հետ է առաջատար «Նապոլիից»: «Ֆիորենտինան» 42 միավորով չորրորդն է:
07 Փետրվար, 2025 16:20
87