Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի վերանորոգված դահլիճում այսօր մեկնարկել է Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց մեծահասակների առաջնությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Առաջնությանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ողջունելով ավելի քան երկու տարվա դադարից հետո անցկացվող առաջնության կազմակերպումը՝ Արայիկ Հարությունյանը հաջողություն և առանց վնասվածքների մասնակցություն է մաղթել մասնակիցներին:

Տղամարդկանց և կանանց պայքարում Հայաստանի առաջնությանը մասնակցում է 53 ծանրորդ՝ 29 տղա, 24 աղջիկ:

Մրցումային առաջին օրը՝ փետրվարի 7-ին, անցկացվել են կանանց առաջնության մրցումները: Փետրվարի 8-ին պայքարը կշարունակեն տղաները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ առաջնությունից ազատված են հավաքականի առաջատարներ Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը: Նրա տեղեկացմամբ՝ 6 ծանրորդ ապաքինվում է տարբեր վնասվածքներից:

Հայաստանի հավաքականը փետրվարի 14-ից 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում` նախապատրաստվելով ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի առաջնությունը կավարտվի փետրվարի 11-ին:

91