Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել  Հանրապետության տոնի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1918 թվականին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերով հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ, անկախ և ինքնիշխան ապրելու իր կամքը՝ դարերի ընդմիջումից հետո վերականգնելով հայոց անկախ պետականությունը:

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը շրջադարձային իրադարձություն էր։ Չնայած իր կարճ գոյությանը՝ այն ամուր հիմք դարձավ մեր ներկա պետականության։

Հայ ժողովրդի դարավոր պայքարն ու երազանքը այսօր իրական է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի և պետականության խորհրդանիշների։

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա՝ մեր համազգային տոնի առթիվ։

Փա՛ռք հայրենիքի համար ընկած հերոսներին։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

251