Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Բիշքեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է։ Մոսկվան շահագրգռված է Բաքվի ու Երևանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,- ասել է Բելոուսովը՝ հավելելով, թե Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Աղբյուր՝ factor.am

659