
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք մեծ նշանակություն ենք տալիս այն բանին, որ տարիների ընթացքում ապրած վիշտը այլևս չկրկնվի, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման հաստատմանը։
Այս մասին լրագրողների հետ հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալուց հետո։
«Մենք գոհունակությամբ ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկված քայլերը: Մենք խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը համարում ենք կայունության ճանապարհին կարևոր իրադարձություն: Մենք ցանկանում ենք, որ այս գործընթացն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,- նշել է նա։
Նա նաև շեշետել է, որ Թուրքիան նույնպես անհրաժեշտ ներդրումներ է կատարում և պատրաստ է դա անել հետագայում։ «Խաղաղությունը արժեքավոր կլինի Ադրբեջանի, Հայաստանի և մեր երկրի համար», - Էրդողանի խոսքերն է մեջբերում «Anadolu»-ն։