
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խաղաղության պայմանագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք Ադրբեջանը կարող է ունենալ և ունի ներկայումս, ուստի ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից բարձրացված խնդիրները լուծելու ճանապարհը պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը: Այդ մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան որոշ տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի, բայց մենք այդ հարցը առանձին չենք բարձրացրել, քանի որ համարել ենք, որ պայմանագրի տեքստում այդ հարցը կհասցեագրվի. մեր մոտեցումը սա է»,- նշեց վարչապետը:
«Իմ դիրքորոշումը, իմ կոչը հետևյալն է. մենք պետք է կենտրոնանանք խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, և ես վերահաստատում եմ, որ ես, մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը պատրաստ ենք առաջ շարժվելու և ստանձնելու պատասխանատվության մեր բաժինը տևական և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում ունենալու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: