
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին, դրանք էական նշանակություն ունեն տարածաշրջանի բարեկեցության համար՝ ասված է Ադրբեջանի Անկախության օրվա առիթով ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում: Մարկո Ռուբիոն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
«Նաև աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Ճանաչում ենք այդ երկրի աճող նշանակությունը՝ որպես էներգիայի մատակարար և տրանսպորտային հանգույց»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ։
Ռուբիոն հավելել է՝ ԱՄՆ-Ադրբեջան գործընկերությունը շարունակվում է անվտանգության, էներգետիկ գործակցության և տնտեսության ոլորտներում։
«Վաշինգտոնը հավատարիմ է Ադրբեջանում հիմնարար ազատությունների, այդ թվում՝ մամուլի ազատության պաշտպանությանը՝ այդ երկրի սահմանադրությանը համապատասխան։ Ակնկալում ենք խորացնել մեր գործակցությունը և միասին աշխատել՝ ապահովելու խաղաղ, բարեկեցիկ ապագա Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար»,- ասված է պետքարտուղարի ուղերձում: