Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների IDET 18-րդ միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չեխիայի պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի, չեխական և գործընկեր այլ պետությունների մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։

315