
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը և նվազեցնում, չեզոքացնում ենք խոցելիությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով.
«Սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյունը: Ես հուսով եմ, որ կանոնակարգի համապատասխան կիրականացվի և կանոնակարգը, քանի որ ամբողջությամբ նկարագրվել է գործընթացը, չեմ կարծում, որ վտանգներ կան»:
Գրիգորյանը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթիվ դեռ հայտնի չէ։
Ինչ վերաբերում է սահմանազատման աշխատանքներին, փոխվարչապետն ասել է, որ աշխատանքներ ընթանում են, գործընթացը փակուղային չէ, սակայն նորություն չկա: