Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ողջունելով «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Եվրոպական արտաքին գործողություններ ծառայության գլխավոր քարտուղարի՝ Հայաստան առաջին այցելությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը խորացնելու ՀՀ Կառավարության հանձնառությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև ոլորտային համագործակցության դրական դինամիկան: Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի լիարժեք և արդյունավետ իրագործման կարևորությունը:

271