
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Ինչպես կարող ենք աջակցել երկրի զարգացմանը», «Պատգամավոր լինելը դժվա՞ր է»,
«Ո՞րն է Ձեր մասնագիտության ամենասիրելի մասը», «Եթե Դուք լինեիք շարքային ՀՀ քաղաքացի, ի՞նչ հարց կտայիք ԱԺ պատգամավորին», «Ո՞րն է եղել Ձեր մանկության երազանքը» — ահա այս և այլ տարաբնույթ հարցերին եմ պատասխանել այսօր Ազգային ժողովում հյուրընկալված Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցի 6–7-րդ դասարանների աշակերտների հետ հանդիպման ժամանակ։
Կարևորել եմ կրթության, մեդիագրագիտության դերը անձի զարգացման գործում։ Խոսել ենք նաև Ակադեմիական քաղաքից, սպորտից, գրականությունից, Հայաստանի զարգացման հնարավորություններից և այլ հարցերից։
Վստահ եմ, որ գյումրեցի պայծառ ու համարձակ աշակերտների հետ դեռ շատ առիթներ կունենամ շփվելու և աշխատելու»։