Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով, թե ինչ է եղել, երբ տարիներ առաջ աչք է փակվել սպանելու, մեռցնելու մասին հայտարարություններին:

«-Նախագահ դառնալու համար թուղթ է կեղծել:

- Հա դե ոչինչ, ղարաբաղցի է, աչք փակեք, գործին պետք է:

- Ասում է՝ պետք է մեռցնենք դրանց, ավտոբուսների վրա յուղ լցնենք հրկիզենք, պայթացնենք, գործին պետք է:

- Հա դե սրբազանն է էլի, հո չարե՞ց, աչք փակեք:

- Ասում է՝ պետք է ռազմական հեղաշրջում անեն զինվորականները:

- Հա դե սրբազանն է էլի, մեկ ա չարեցին, աչք փակեք:

... 1999թ.

- Նաիրի Հունայանը լիքը մարդկանց հետ է հանդիպում, ասում է Վազգենենց պետք է մեռցնեմ:

- Հա դե Նաիրի Հունայանն է էլի, աչք փակեք:

... Փակեցին:

... ՄԵՌՑՐԵՑ»,- գրել է Հարությունյանը:

369