Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անգլիայի երիտասարդական հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով Գերմանիային։
Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2025 թվականի առաջնության եզրափակչում Անգլիան լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ։
Անգլիայի կազմում գոլեր խփեցին Հարվի Էլիոթը, Օմարի Հաթչինսոնը և Ջոն Ռոուն, ով հաղթական գոլը խփեց 92-րդ րոպեին։ Գերմանիայի կազմում աչքի ընկան Նելսոն Վայպերը և Պոլ Նեպելը։
Աղբյուրը`ArmSport.am
29 Հունիս, 2025 13:39
165