Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ինտերը» հետաքրքրված է «Լացիոյի» կիսապաշտպան Նիկոլո Ռովելայի ծառայություններով:
Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Ինտերը» պատրաստ է առաջարկել 35 միլիոն եվրո և վարձակալական հիմունքներով «Օլիմպիկո» ուղարկել Կրիստիան Ասլանիին:

Հռոմեական ակումբը տեղեկացրել է սակայն, որ չի պատրաստվում բանակցել, քանի որ Ռովելայի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո:

«Ինտերը» սկսել է ուշադրության կենտրոնում պահել Ռովելային, քանի որ կիսապաշտպան Հական Չալհանօղլուն կարող է տեղափոխվել «Գալաթասարայ»:

153