Բուրյաթիայում ձյուն է տեղացել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վատ եղանակը որոշել է հիշեցնել իր մասին օրացույցային ամառվա սկզբից ընդամենը երեք օր առաջ։ Բուրյաթիայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Զակամենսկիում, Սելենգինսկիում և Կաբանսկիում, ձյուն է տեղացել։ Դրան զուգահեռ՝ անձրևներ են եղել, որոնք ուղեկցվել են ջերմաստիճանի անկմամբ և քամու ուժգնացմամբ։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Մայիսի վերջի նման անոմալիան զարմանք է առաջացրել բնակիչների մոտ։ Տարվա այս ժամանակահատվածում շրջանը սովորաբար արդեն պատրաստվում է ամառային տաքությանը։
Նման եղանակային անակնկալները, ըստ սինոպտիկների կապված են ակտիվ ցիկլոնի անցման և մթնոլորտային ճակատների անկայունության հետ։
28 Մայիս, 2025 19:19
415