Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության կողմից հստակ հանձնարարական կա շատ արագ գույքագրել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքի հրդեհի հետևանքով անօթևան մնացածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:

«Տարհանված բնակիչները ներկա պահին հյուրանոցում են: Հանդիպելու եմ բոլորի հետ, որպեսզի միասին որոշենք հետագա անելիքը: Յուրաքանչյուրին ըստ անհրաժեշտություն օգնություն կցուցաբերվի: Ոչ մեկն առանց տանիք ու աջակցության չի մնա:

Նախնական տվյալներով 54 գրանցված բնակիչ կա շենքում, այս պահին ճշտումների փուլում ենք, ու էլի ըստ նախնական տվյալների՝ փաստացի 32 բնակվող է եղել»,- ասաց մարզպետը:

Այս փայտե շենքի բնակիչների համար Կառավարության ֆինանսավորմամբ ավելի վաղ էր բնակարանաշինական ծրագիր մեկնարկել: 10 մլրդ դրամ արժողությամբ բնակապահովման ծրագրի արդյունքում բոլորն էլ տեղափոխվելու էին իրենց նոր տներ:

209