Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շաբաթ օրը Նյու Յորքի դաշնային դատավորն արգելափակել է Իլոն Մասկի Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) հասանելիությունը ֆինանսների նախարարության փաստաթղթերին, որոնք գաղտնի անձնական տվյալներ են պարունակում, ինչպիսիք են միլիոնավոր ամերիկացիների սոցիալական ապահովության և բանկային հաշիվների համարները, հաղորդում է CBS News-ը:

ԱՄՆ-ի շրջանային դատավոր Փոլ Էնգելմայերը նախնական արգելքը հրապարակել է այն բանից հետո, երբ 19 դեմոկրատ գլխավոր դատախազներ դատի են տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Նյու Յորքի դաշնային դատարան ներկայացված հայցում ասվում է, որ Թրամփի վարչակազմը Մասկի թիմին թույլ է տվել մուտք գործել ֆինանսների նախարարության կենտրոնական վճարային համակարգ՝ խախտելով դաշնային օրենքը:

Արիզոնան, Կալիֆոռնիան, Կոլորադոն, Կոնեկտիկուտը, Դելավերը, Հավայան կղզիները, Իլինոյսը, Մեյնը, Մերիլենդը, Մասաչուսեթսը, Մինեսոտան, Նևադան, Նյու Ջերսին, Հյուսիսային Կարոլինան, Օրեգոնը, Ռոդ Այլենդը, Վերմոնտը և Վիսկոնսինը միացել են հայցին, քանի որ DOGE-ը շարունակում է իր արշավը դաշնային կառավարությունում՝ տեղեկատվության հասանելիություն պահանջելով:

Հայցով դատավորից խնդրում են ժամանակավոր արգելման հրաման ընդունել Թրամփի վարչակազմի դեմ՝ վկայակոչելով 1974 թվականի Գաղտնիության մասին օրենքի և 1976 թվականի Հարկային բարեփոխումների մասին օրենքի խախտումները: Հայցում նաև պնդում է արվում, որ DOGE-ի հասանելիության հնարավորությունը կիբերանվտանգության համար ռիսկեր է ստեղծում:

555