Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թեհրանի և Հյուսիսային Իրանահայության պատգամավորը, Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի արարողության ժամանակ ասել է, որ տարբեր էթնիկ խմբերի իրավունքների արժեւորումն այս հեղափոխության ձեռքբերումներից մեկն է, գրում է parstoday.ir-ը:

Արա Շահվերդյանը հավելել է. «Իմամ Խոմեյնիի (Իսլամական Հանրապետության հիմնադիր) մտածողության մեջ՝ կրոնական փոքրամասնությունները հավասար իրավունքներ ունեին, իսկ հեղափոխության հաղթանակից հետո, սահմանադրության համաձայն՝ կրոնական փոքրամասնություններն ազատ են իրենց կրոնական արարողությունները կատարելու գործում»։

Նա հավելեց. «Պարտադրված պատերազմի ութ տարիների ընթացքում Իրանի քրիստոնյա համայնքը հզոր ներկայություն է ունեցել մարտադաշտերում և իր մուսուլման եղբայրների հետ, կողք կողքի պաշտպանել է հայրենիքը և իր սերը դրսևորել հայրենիքի նկատմամբ»։

Նշելով, որ մենք ի սկզբանե ուխտ ենք կապել էթնիկ խմբերի և կրոնների միասնության վերաբերյալ, ասաց. «Որպես իրանցիներ՝ մենք արմատներով այս հողում ենք և երկար տարիներ ունեցել ենք խաղաղ ու բարեկամական համակեցություն, և այս խաղաղ ու բարեկամական համակեցությունը ստիպել է մեզ որ սրբազան պաշտպանության ժամանակ, թույլ չտանք, որ մեր երկրի հողի ոչ մի հատված տրվի թշնամուն, և այս ժամանակահատվածում եւս, մենք նորից կպահպանենք մեր միասնությունը և թույլ չենք տա վնաս հասցնել սրբազան համակարգին»։

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ արքեպիսկոպոս Գրիգոր Չիֆթչյանն այս արարողության ժամանակ ասել է. «Իսլամական հեղափոխությունը խաղաղություն և եղբայրական կյանք բերեց Իրանի ժողովրդին»։

Ուրմիայի նահանգապետ Ռասուլ Մողաբելին այս արարողության ժամանակ ասել է. «Իրանի հողը նման է ծաղկանոցի, որտեղ կան տարբեր ծաղիկներ։ Տարբեր կրոնների միավորումը նման է տարբեր ծաղիկների ներդաշնակության, և սա կարողականություն և պատիվ է երկրի համար»:

300