Չեմ ուզում հավատալ՝  այս իրավիճակը  հարմար է  այս իշխանությանը: Այսօր մամուլի ասուլիսում ասաց իրավաբան Վահագն Մարտիրոսյանը ի պատասխան Araratnews.am-ի հարցին: Այն վերաբերում էր դատական համակարգի փոփոխություններին, որոնք  գուցե ձեռնտո՞ւ են իշխանությանը: 

Բանախոսի կարծիքով՝   պետական համակարգում  բարեփոխումներին դիմադրող լուրջ ուժ կա: «Կառավարությունն այնքան խնդիրներ ունի, որ վստահում է  քաղաքական ուժի որոշակի մասի խնդիրների լուծումը: Սակայն  ԱԺ-ում էլ  պրոֆեսիոնալներ չեն: Պրոֆեսիոնալները  գերատեսչություններում են, որոնք  պիտի  մշակեն օրենսդրական նախաձեռնություններ: Իսկ դրանք դանդաղեցնելը, դիտմամբ այնպիսի կետեր մտցնելը, որոնք  կառաջացնեն հանրության ընդվզումը,  սաբոտաժ է»,- մանրամասնեց իրավաբանը:

Իրավաբանի խոսքով՝ ամենակարևոր խնդիրը ժամանակն է, որը չունի այսօրվա իշխանությունը, պետք է համակարգային փոփոխություն: 

Սոնա Դավթյան 

1227