Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՈՒԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղային օրվա հանդիպումների մրցավարական անձնակազմերը:
«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը: Ֆրանսիացի Ժերոմ Բրիսարը կլինի VAR-ի պատասխանատուն:
«Բրեստ» – ՊՍԺ խաղը կսպասարկի Իրֆան Պելտոն (Բոսնիա և Հերցեգովինա), VAR-ի պատասխանատուն կլինի Տոմաշ Կվյատովսկի (Լեհաստան):
«Յուվենտուս» – ՊՍՎհանդիպումը կսպասարկիԴանիել Զիբերտը (Գերմանիա), Կրիստիան Դինգերտը (Գերմանիա) կաշխատի VAR համակարգի վրա:
«Սպորտինգ» – «Բորուսիա Դորտմունդ» խաղի մրցավարն է, Էսպեն Էսկոսը (Նորվեգիա), VAR-ի պատասխանատուն Դենիս Հիգլերը (Նիդերլանդներ):
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղերը կկայանան այսօր՝ փետրվարի 11-ին: