![](https://araratnews.am/admin/images/1739270137.jpeg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում այն փաստին, որ Հայաստանը չի ցանկանում, որ Մոսկվան միջնորդի Երևանի և Բաքվի միջև բանակցություններում, և ողջունում է խաղաղ երկխոսությանն ուղղված կողմերի անկախ ջանքերը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք Երևանից տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա, և որ Երևանն ու Բաքուն իրենք կշարունակեն երկխոսությունը մինչև [խաղաղության համաձայնագրի] վերջնական տեսքը։ Մենք նույնպես կողջունենք այս անկախ ջանքերը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքով, Ռուսաստանի համար գլխավորը Հարավային Կովկասում իրավիճակի կայունացումն է և այս տարածքում պետությունների հետագա համագործակցության համար կանխատեսելի միջավայրի ստեղծումը։