
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բաքվում ցուցանակներ ու մակագրություններ են ապամոնտաժվում այն տարածքներից, որտեղ գտնվում է Ռուսական տեղեկատվական և մշակութային կենտրոնը՝ Ռուսական տունը:
Ինչպես հայտնում են անդրբեջանական աղբյուրները, կենտրոնի անվան ռուսերեն հատվածն արդեն հանվել է։
«Շենքից մակագրությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է»,- նշել են «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունից։
Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, Ադրբեջանը նոտա էր հղել Ռուսական տան փակման մասին՝ պատճառաբանելով՝ որպես իրավաբանական անձ գրանցման բացակայությունը։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովն իր հերթին պնդել է, որ Մոսկվան բազմիցս դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի և արդարադատության նախարարությանը գրանցման հարցում օգնության համար, սակայն ոչ մի արձագանք չի ստացել։
Տեսանյութը՝ այստեղ։