Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 11-ին՝ ժամը 13:48-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։28-ին, մարվել՝ 14։52-ին: Այրվել են տան տանիքը՝ մասամբ (մոտ 3 քմ), խոհանոցը գույքով (մոտ 12 քմ) և ջերմահարվել են կենցաղային իրեր։

127