Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բոլորը պետք է մնան ու պաշտպանեն իրենց հայրենիքը, ես գլուխ եմ խոնարհում այն մարդկանց առաջ, ովքեր զոհվել են ու պաշտպանել են իրենց հայրենիքը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Բայց ներողություն, ես չեմ կարող չնկատել այն մարդկանց, ովքեր որ պետությունը մի ստորագրությունով հռչակեցին, հետո հայտարարեցին չեղյալ և հետո հրաժարվեցին դրա համար պայքարել, չեմ կարող չնկատել այն «սութի հայրենասերներին», որոնք ինտերնետում, Լոսում, Տուլայում, չգիտեմ որտեղ ծվարած, գրում են «թուրք դավաճան», «հողերը հանձնեցիք»։ Ֆիքսում ենք, եղել են մարդիկ, որ հերոսներ են և կռվել են և այդ հերոսները եղել են սփյուռքից, Հայաստանից, Ղարաբաղից, բայց Ղարաբայում, նաև Հայաստանում կան մարդիկ, ովքեր թողել ու փախել են»,- ասաց նա։

Սիմոնյանը հավելեց «Պետք չէր թողնել, թռնել Լոս, Նյու Յորք, ընդեղից հայրենասիրություն խաղալ կամ փորձել հայրենասիրություն խաղալ, բայց վերջում ասել՝ մենք ստեղից դուրս ենք գալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում 

786