Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել նախկին նախագահ Պորոշենկոյի դեմ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանով ուժի մեջ է մտել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ պատժամիջոցներ կիրառել հինգ անձանց, այդ թվում՝ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ։ Փաստաթուղթը հրապարակել է պետության ղեկավարի գրասենյակը։
Հրամանագրի համաձայն՝ Պորոշենկոյի հետ մեկտեղ պատժամիջոցներ կկիրառվեն Կոնստանտին Ժևագոյի, Իգոր Կոլոմոյսկու, Գենադի Բոգոլյուբովի և Վիկտոր Մեդվեդչուկի նկատմամբ։
Սահմանափակող միջոցները ներառում են ակտիվների արգելափակում, Ուկրաինայից դուրս կապիտալի փոխանցման կանխում, առևտրային գործառնությունների սահմանափակում և այլն։
Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել, որոնք ներառում են պետական պարգևներից զրկում և ակտիվների արգելափակում անժամկետ։
13 Փետրվար, 2025 15:55
278