Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 13-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով Անաստաս Միկոյան փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա Լևոն Մ․-ն։
Պարզվել է, որ ժամը 15.30-ին Եղվարդի խճուղում տղամարդուն վրաերթի է ենթարկել «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը, ինչից հետո մեքենան բախվել է «Հյունդայի» մակնիշի մի մեքենայի:
Ժամը 20-ին Լևոն Մ․-ն հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
14 Փետրվար, 2025 13:58
256