Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները:
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:
14 Փետրվար, 2025 16:04
333