Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանն ու Իրանը նույն մոտեցումներն ունեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այս կերպ նա մեկնաբանել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը միջանցքի մասին, որտեղ ասվում էր, որ միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում միատեսակ են մտածում։
«Դա հաստատված է Ռուսաստանի և Իրանի միջև 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում։ Կողմերը նպաստում են հարակից տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանմանը»,- ասել է Զախարովան։

498