Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարության հետ համագործակցության շրջանակներում և վերջիններիս ֆինանսական աջակցությամբ ֆրանսերեն են թարգմանվել և ձայնագրվել Հայոց ցեղասպանության թանգարանի աուդիոգիդերի համար պատրաստված տեքստերը: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

 

«Այսուհետ Հայոց ցեղասպանության թանգարանի ֆրանկաֆոն այցելուները աուդիոգիդերի միջոցով հնարավորություն կունենան ինքնուրույն ծանոթանալ թանգարանային ցուցադրությանը: Հաշվի առնելով, որ նրանց թիվը զգալի մեծ է, ֆրանսերեն աուդիոգիդերի գործարկումը խիստ անհրաժեշտ էր և կարևոր:

 

Նշենք, որ Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարության հետ համագործակցությունը սկսվել է դեռ 2020 թվականից, որի շրջանակում լույս էր տեսել «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ֆրանսերեն հրատարակությունը:

 

Այս անգամ շրջանի ֆինանսական աջակցությամբ հրատարակվել է ֆրանսահայ պատմաբան, ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռեյմոն Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները» գրքի ֆրանսերեն տարբերակը:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր երախտագիտությունն է հայտնում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարությանն աջակցության և համագործակցության համար»,- ասված է հաղորդագրությունում:

247